Տնտեսական

Բյուջե-2017.կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրանա

hasmikdilanyan
Շուտով խորհրդարանում կսկսվեն կառավարության գործունեության ծրագրի ու հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկումները: Եթե ծրագրի մասին դեռ փակագծեր չեն բացվում, բյուջեի նախագիծն արդեն կառավարությունը հաստատել է, այն տեղադրված է գործադիրի կայքէջում: Ինչպես նախորդ տարիներին, 2017-ի համար էլ գումարի առյուծի բաժինը հատկացված է սոցիալական ոլորտին: Տնտեսական աճի կանխատեսումները համեստ են՝ 3,2 տոկոս: 2017-ին կենսաթոշակների, ընտանեկան նպաստի ու աշխատավարձի բարձրացում էլ չի նախատեսվում:

 

Կառավարության գործունեության ծրագիր ու 2017թ պետական բյուջեի նախագիծ. սրանք քննություն են Կարեն Կարապետյանի կառավարության հատկապես տնտեսական բլոկի համար: Կառավարության ծրագիրը դեռ մշակման փուլում է, հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը հաստատված է: Օրենսդրությամբ սահմանված է՝ անկախ ամեն ինչից բյուջեի նախագիծը պետք է խորհրդարան ներկայացվի մինչև հոկտեմբերի 1- ը ։ Հաշվի է առնվել ընդհանուր տնտեսական միջավայրը, փորձել ենք ներկայացնել խելամիտ բյուջե՝ ֆինանսների նախարարի վստահեցումն է, նպատակն էլ, ըստ Վարդան Արամյանի, հետևյալն է՝
«Որպեսզի այն արտացոլի»:

Ինչպես նախորդ տարիներին 2017-ի համար էլ գումարի առյուծի բաժինը հատկացված է սոցիալական ոլորտին, հետո պաշտպանությանը՝ 209,755,268.4 դրամ, կրթությանը՝ 128,719,443.7 դրամ: Հասարակական կարգ, անվտանգություն և դատական համակարգին ավելի շատ՝ 101,764,822.6 դրամ է նախատեսվել, քան առողջապահության ոլորտին, որի համար առանձնացված է 85,680,058.9 դրամ: 2017-ի տնտեսական ցուցանիշերն էլ են բավականին համեստ, ինչի մասին նաև ֆինանսների նախարարն է բարձրաձայնում.«Տնտեսական աճի ցուցանիշը մենք ծրագրել ենք 3,2 տոկոս: Երկու տարի անընդմեջ պակասուրդ,ը երբ որ մենք ավել ենք թույլ տվել, քան նախատեսված էր մեր բյուջեում, հիմնական ծանրությունը թողել են կապիտալ ծախսերի վրա»:

2017-ին կենսաթոշակների, ընտանեկան նպաստի ու աշխատավարձի բարձրացում էլ չի նախատեսվում: Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը նկատում է՝ 3,2 տոկոս տնտեսական աճը համեստ ցուցանիշ է, ունենք ավելիի հնարավորություն:

Ծախսերը կրճատվել են, իհարկե ոչ կտրուկ, 2017թ պակասուրդը ծրագրված է ՀՆԱ- ի 2,8 տոկոս՝ սպասվելիք՝ 5,9- 6 տոկոսի փոխարեն։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ «Մենք փորձել ենք 2017թ բյուջեի նախագծման մեջ տնտեսագիտական միտք դնել: Մի մասով հարկերը, մենք չափից շատ չկանխատեսենք, որովհետև դա նշանակում է տնտեսվարող սուբյեկտներից արհեստական ու անհարկի միջամտություն և լրացուցիչ գերավճարների հաշվին հարկերի ավելացում: Դա ճիշտ չէ, մյուս կողմից ծախսերը լինեն պահպանողական, որպեսզի կարողանանք կարգաբերել մեր պարտքի ցուցանիշը»:

Թաթուլ Մանասերյանն էլ է նկատում՝ արտաքին պարտքի կտրուկ ավելացումը պակասուրդի վրա չէր կարող չազդել:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն անհանգստացնող է համարում հարկեր- ՀՆԱ հարաբերակցությունը: Թե ինչպես են խնդիրը լուծելու, դեռ չի ուրվագծվում: Ծախսերի կրճատում. կառավարությունը հաճախ է խոսում սրա մասին, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նկատում է՝ ծախսերը տնտեսության զարգացման նպաստավոր գործոններից են: Կարևորը կրճատումը չէ , այլ՝ արդյունավետության բարձրացումը:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրենը 2017թ Բյուջեի մասին օրենքի նախագծի ու մինչև 2025թ ռազմավարության հիմնադրույթների միջև կապ է նկատել: Բացի այդ, նոր Սահմանադրության այն հիմնադրույթը, որն առնչվում է սոցիալական շուկայական տնտեսության մոդելին՝ որպես կողմնորոշիչ նույնպես ընկած է բյուջետային ուղերձում: Իսկ սա նշանակում է, որ որակական առումով որոշակի տեղաշարժեր նկատելի են:

Back to top button