Մշակույթ

WWD. Վիգեն Տերտերյանի հավաքածուն մարդկային մարմնի ինտիմ ճարտարապետություն է

Ամերիկահայ հայտնի դիզայներ Վիգեն Տերտերյանը Լոս Անջելեսում ներկայացրել է իր «Գարուն 2017» հավաքածուն՝ հայտնում է «Ասպարեզը»։

Ամերիկյան Women’s Wear Daily հանրահայտ հանդեսը Տերտերյանի հավաքածուն որակել է «շատ զբաղված և գործունյա կնոջ զգեստապահարանի մի մաս, որը, հակառակ իր զբաղվածությանը, ժամանակակից երևալու ցանկություն ունի»:

Վիգեն Տերտերյանը ծնվել և մեծացել է Փասադենայում: Սերը դեպի դիզայներությունը նրա մոտ ի հայտ է եկել շատ վաղ տարիքում: Դիզայները նորաձևությունը համեմատում է ճարտարապետության հետ, որը «մարդկային մարմնի ինտիմ ճարտարապետությունն է»:

Կարդացեք նաև

Back to top button