Քաղաքական

ՀՀ և Բոլիվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանգայի հետ:

Զրուցակիցները քննարկել են  երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվեց խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Բոլիվիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից դեռևս 2014թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով, որ այն Բոլիվիայի ժողովրդի կարևոր ներդրումն էր մարդկության դեմ հանցագործությունների միջազգային ճանաչման պայքարում:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդի հիմնախնդիրների շուրջ:

Կարդացեք նաև

Back to top button