
«Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կարճատև արձակուրդ է վերցրել՝ առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված բուժզննում անցնելու համար», հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ատամբաևը ունի սրտի հետ կապված խնդիրներ, այդ իսկ պատճառով չի մեկնի Նյու Յորք, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժովին ղրղզական պատվիրակությունը կղեկավարի արտաքին գործերի նախարարը:
Թուրքական Sozcu թերթի տեղեկացմամբ, Ատամբաևի՝ Միացյալ նահանգներ ուղևորվող ինքնաթիռը նախօրեին վայրէջք է կատարել Թուրքիայում, նախագահը կրծքավանդակում սուր ցավերով տեղափոխվել է հիվանդանող, որտեղ էլ նրան հորդորել են անցնել ավելի մանրակրկիտ բուժզննություն: Ատամբաևը 60 տարեկան է:




