Միջազգային

Մեկնարկել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի այցը Վրաստան

Մեկնարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այցը Վրաստան: Իր վրացի պաշտոնակից Միխայիլ Ջանելիձեի հետ դիվանագետը քննարկել է վրաց-ադրբեջանարական երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային գործընթացները: Ջանելիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մամեդյարովը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ կրկին խոսելով Ադրբեջանին տարածքային ամբողջականության մասին և տարածաշրջանում կայունության հաստատումը՝ պայմանավորելով հակամարտության կարգավորմամբ: Ադրբեջանի արտգործնախարարին այսօր կընունեն նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակն ու վարչապետը:

Back to top button