Միջազգային

Մոսկվայի պահեստում հրդեհի ժամանակ 16 մարդ է զոհվել

Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող պահեստներից մեկում, բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ Ռուսական life.ru-ն հայտնում է, որ զոհերի մեծ մասը ղրղզներ են, որոնցից շատերի 18 տարին դեռ չէր լրացել։ Նրանք աշխատում էին տպարանում: Դիտարկվում է հրդեհի բռնկման 2 վարկած՝ էլեկտրալարերի կարճ միացումն ու կրակի հետ անզգույշ վարվելը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհերի թվում նաև հղի կին կա։ Կայքի փոխանցմամբ՝ տուժել է 4 մարդ, որոնք հոսպիտալացվել են։

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ բոլոր 16 զոհերը գտնվել են արգելափակված շինությունում, և փրկարարները ստիպված են եղել քանդել պատը։ Հաղորդվում է, որ ներկա պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է: Դեպքի վայրում աշխատել է մոտ 110 հրշեջ-փրկարար և 30 միավոր տեխնիկա:

Կարդացեք նաև

Back to top button