
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Թուրքիայում տեղի ունեցած երեք պայթյունները ահաբեկչություններ են եւ երկրում ձախողված հեղաշրջման համար գրոհայինների վրիժառությունը՝ հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։
«Այս ահաբեկչությունները հուլիսի 15- ին տեղի ունեցածի վրեժն են»,- հայտարարել է Էրդողանը՝ Անկարայում Իսլամական աշխարհի ոչ կառավարական կազմակերպությունների միության հավաքում ունեցած ելույթում։
«Արեւմուտքը մեզ երբեք չի հասկացել, չի հասկանում եւ չի հասկանա ՔԱԿ (Քրդական աշխատավորական կուսակցություն) դեմ պայքարում»,- հայտարարել է Էրդողանը։
Այսօր երկու պայթյուն են որոտացել Էլյազիղ եւ Վան քաղաքների ոստիկանական բաժանմունքների մոտ։ Էլյազիղում զոհվել է հինգ մարդ, Վանում երեքը։ Երկու պայթյուններից տուժածների թիվն անցնում է 290- ը։
Եվս մեկ պայթյուն որոտացել է Խիզան քաղաքում։ Այս անգամ պայթուցիկը գործի է դրվել զինվորական ավտոշարասյան անցնելու պահին։ Զոհվել է հինգ, վիրավորվել չորս զինվորական։




