ԿարևորՔաղաքական

Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին. Շավարշ Քոչարյան

arminegevorgyan

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հակասական մեկնաբանությունների առիթ դարձած ձևակերպումներով հարցազրույցը պետք է դադարել մեկնաբանել՝ հաշվի առնելով վերջինիս խոսնակի հայտարարությունը:

Անդրադառնալով  փոխզիջումների մասին խոսակցություններին, Քոչարյանը նկատեց, որ նմանատիպ հարցերի մասին խոսելը պարտողականություն է․

«Առ այսօր ես Բաքվից չեմ լսել որևէ հայտարարություն զիջման մասին: Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի խոսել փոխզիջումների մասին:»:

Փոխարտգործնախարարը շեշտեց՝ քանի դեռ այնտեղ չեն խոսում, նույնիսկ այդպիսի հարցեր բարձրացնելն առնվազն կոռեկտ չէ:

«Այլ բան է, որ բանակցային  գործընթացների մասին խոսելիս հայկական կողմն ասում է՝ այո, փոխզիջումների պատրաստ են ընդհանուր, բայց քանի դեռ Ադրբեջանի կողմից դիրքերն ավելի  են կոշտանում, ապա հայկական կողմերից  փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է»,-նշեց նա:

Հարցին, թե հայկական կողմը որպես զիջում ի՞նչ է պահանջում Ադրբեջանից և ի՞նչ սպասելիքներ ունի, Շավարշ Քոչարյանը ընդգծեց, որ հայկական կողմի նպատակը շատ հստակ է՝ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի  կազմում, և պետք է երաշխավորված լինի ԼՂ ժողովրդի և պետության անվտանգությունը:

«Այդ երկու հարցադրումը հստակ դրված է և դրա մասին բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է դետալներին՝ ինչպես դրան հասնել, դա արդեն այլ խնդիր  է, ինչը պայմանավորված է նաև այն կողմի դիրքորոշմամբ, իսկ բանակցային կողմի դիրքորոշումը շատ կոշտ է և այս պարագայում խոսել դետալների մասին, ուղղակի անիմաստ է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

 

Կարդացեք նաև

Back to top button