ԿարևորՀասարակություն

Դատախազը Պերմյակովի համար ցմահ ազատազրկում պահանջեց

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազն այսօր ցմահ ազատազրկում է պահանջել Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Պերմյակովի համար։

Գյումրիում տեղակայված ռուսական 102- րդ ռազմակայանի զինծառայող ՎլադիմիրՊերմյակովը 2015 թվականի հունվարի 12- ին Գյումրիում սպանել էր Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամներին՝ այդ թվում երկու երեխաներին։

Պերմյակովի փաստաբանը դատարանին խնդրել է մեկշաբաթյա ընդմիջում՝ պաշտպանական ճառը պատրաստելու համար։ Նրա միջնորդությունը բավարարվել է։

Կարդացեք նաև

Back to top button