ԿարևորՔաղաքական

Տարածքներ զիջելու մասին երբեէ խոսք չի եղել եւ չկա. Շավարշ Քոչարյան

lenabadeyan
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ առաջիկայում Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպմանը: Նրա խոսքով`  արագ փոփոխվող տարածաշրջանում բազմաթիվ հարցեր կան` քննարկելու, և բնական է` չի շրջանցվելու Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը: «Տարածքներ զիջելու մասին երբևիցե խոսք չի եղել և չկա,  միակողմանի զիջումը բացառվում է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Հարցին, թե կարո՞ղ են ասել, որ տարածքների վերադարձման մասին խոսք չկա, փոխարտգործնախարարը պատասխանելէ . «Անընդհատ խոսվում է այն մասին, թե հայկական կողմը պետք է ինչ-որ տարածքներ զիջի: Մի՞թե եղել է հայտարարություն ադրբեջանական կողմից, որ իրենք պատրաստ են իրենց կողմից գրավված ԼՂՀ-ի տարածքները վերադարձնել: Եթե՝ ոչ, ապա անհասկանալի է, որ խոսում են միակողմանի զիջումների մասին: Երբ Ադրբեջանը հայտարարի, որ պատրաստ է ԼՂՀ այն տարածքները,  որը օկուպացրել է, վերադարձնեն, որ ընդունում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, պատրաստ է հաշտվել այն հանրաքվեի հետ, որն իրականացրել է Արցախի ժողովուրդը,  այդ ժամանակ այդ հարցերը տեղին կլինեն: Քանի դեռ այդ բոլորը չկան, ես կարծում եմ, խոսել այդ ուղղությամբ, ընդամենը պարտվողականություն է»:

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյան

Back to top button