Քաղաքական

Կալանավորվել են Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանը

Armen MartirosyanՍարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգությունները կազմակերպելու կասկածանքով ձերբակալված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երկու ամսով կալանավորվել է,- Panorama.am-ին տեղեկացրել է Ա. Մարտիրոսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Գիվի Հովհաննիսյանը: Նա նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու  է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել «Ժառանգություն» կուսակցության նախկին խոսնակ Հովսեփ Խուրշուդյանին:

xurshudyan4Ինչպես Tert.am- ի հետ զրույցում ասաց  վերջինիս փաստաբան Սեդա Սաֆարյանը, Խուրշուդյանը ձերբակալվել էր հուլիսի 29-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-ր հոդվածի հատկանիշների /զանգվածային անկարգություններ կազմակերպելը/ կասկածանքով։

Սեդա Սաֆարյանը հավելեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է, սակայն ոչ այն պատճառով, որ սպասելիք ունի դատարանից, այլ որպեսզի սպառի դատական արդյունավետ պաշտպանության բոլոր միջոցները, որպեսզի հետագայում դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով»:

Կարդացեք նաև

Back to top button