Միջազգային
Գյուլենը հավանաբար այլեւս ԱՄՆ- ում չէ՝ ասել է թուրք նախարարը
Թուրքիայի ձախողված հեղաշրջման մեջ իշխանությունների կողմից կասկածվող իսլամական քարոզիչ ամերիկաբնակ Ֆեթուրահ Գյուլենը հնարավոր է լքել է Միացյալ Նահանգները: Կասկածը բարձրաձայնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ ընդդիմադիր գործչի գտնվելու հնարավոր վայրերն են Կանադան, Եգիպտոսը, Ավստրալիան, Հարավային Աֆրիկան եւ Մեքսիկան: Թուրքիայում նաեւ պնդում են՝ Գյուլենը հեղաշրջումը նախապատրաստել է շուրջ 40 տարի եւ ծրագրում էր Թուրքիա վերադառնալ այնպես, ինչպես Փարիզից վերադարձավ Հոմենեին՝ իսլամական հեղաշրջումից հետո: