
20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչներից մեկի` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինստոն Չերչիլի վրձնին պատկանող 2 կտավ, որոնց ընդհանուր արժեքը 948.000 եվրո է, հուլիսի 27-ին կհանվի աճուրդի:
Ինչպես նշում է euromag.ru-ն, 2 կտավի վրա էլ պատկերված են գեղեցիկ բնապատկերներ: Աղբյուրը մանրամասնում է, որ այս աշխատանքները ստեղծվել են 1946թ: Դրանցից մեկի վրա պատկերված է Մայամի Բիչը. այն գնահատվել է 237.000 եվրո: Մյուսի վրա` եգիպտական բուրգերն են, այն գնահատված է 711.000 եվրո: Նշվում է, որ իր կյանքի ընթացքում Չերչիլը ստեղծել է արվեստի 500 գործ, որից ամենաթանկը 2014թ,. դեկտեմբերին վաճառվել է 2 միլիոն 100 հազար եվրոյով:




