
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը կհանդիպեն օգոստոսի առաջին տասնօրյակում՝ ռուսական քաղաքներից մեկում»,- հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այժմ դիվանագիտական խողովակներով նախապատրաստվում ու մշակվում է նախագահների հանդիպումը: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հանդիպումը կայանա օգոստոսի առաջին տասնօրյակում, դա կլինի Ռուսաստանի Դաշնությունում, բայց քաղաքը և ամսաթիվը դեռ հստակեցվում է»,- ասել է Պեսկովը:
Կրեմլի մամուլի խոսնակը հերքել է տեղեկությունը, թե հնարավոր է՝ հանդիպումը տեղի ունենա Ադրբեջանի մայրաքաղաքում: «Բաքվում կանցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը»,- ասել է Պեսկովը:




