
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերն են:
Այս մասին Արցախի Նախագահն ասել է Lenta.ru-ին տված հարցազրույցում:
«Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենագլխավորը ԼՂՀ ՊԲ մարտունակությունն է և հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անընդունելիության վերաբերյալ միջազգային հանրության հստակ դիրքորոշումը»,- հայտարարել է Սահակյանը:
Բակո Սահակյանը շեշտել է, որ լայնամասշտաբ և երկարատև պատերազմը կդառնա Հարավային Կովկասում, նաև՝ ողջ աշխարհում առավել մասշտաբային աղետի կատալիզատոր:




