Միջազգային

Թուրքիայում հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել են Սու-24 խոցած օդաչուները

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքի Բոզգաղը հաստատել է, որ ռուսական Սու-24 ռմբակոծիչը խոցած երկու թուրք օդաչուները ձերբակալվել են: Habertürk-ի փոխանցմամբ` օդաչուները մասնակցել են Թուրքիայում օրերս իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձին: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարել է, թե օդաչուներից մեկը եղել է գյուլենական կառույցի անդամ: Ձերբակալվածների անունները չի նշվում։

Նշենք, որ վերջին տվյալներով, հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 7500 մարդ, հիմնականում զինվորականներ, նրանց մեջ 100-ի] ավելի գեներալներ և ծովակալներ կան: Նրանց կարող են մահապատժի ենթարկել:

Կարդացեք նաև

Back to top button