ԿարևորՀասարակություն

ԱԱԾ նոր հայտարարությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ժամը 17.00-ի
դրությամբ զինված խումբը դեռ շարունակում է անազատության մեջ պահել
ոստիկանության մի քանի ծառայողների՝ պնդելով նախկինում ներկայացված
պահանջը:

Այս պահին ընթացող բանակցությունների շրջանակներում իրավասու պետական
մարմինների ներկայացուցիչները փորձում են համոզել ահաբեկիչներին զերծ մնալ
մարդկանց կյանքը և առողջությունը վտանգող հետագա գործողություններից, ազատ
արձակել պատանդներին, վայր դնել զենքը և առանց դիմադրության հանձնվել
իշխանություններին:

Դեպքի վայրում գտնվող հատուկ նշանակության ստորաբաժանումները շարունակում են մնալ մարտական պատրաստվածության վիճակում, սակայն գրոհի կամ այլ ակտիվ գործողություններ կատարելու հրաման նրանց տրված չէ:

Կարդացեք նաև

Back to top button