
Զինված խմբի՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա հարձակման ընթացքում զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վիրավորում են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյան և ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը՝ լրագրողներին հայտնել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Ըստ նրա, եւս մի քանի ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել։
Հունան Պողոսյանը ասել է, որ պատանդ է վերցված 7 ոստիկան, այդ թվում՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Հանրապետության փոխոստիկանապետը հայտնել է, որ այժմ զինված խմբի անդամների հետ բանակցություններ են վարվում։ Եթե իրավապահների հորդորները չլսվեն, ապա խումբը կվնասազերծվի՝ ասել է Հունան Պողոսյանը։




