
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասում մի խումբ զինված անձնանց կողմից պատանդ է պահվում 7 ոստիկան, այդ թվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ նշված է «Հայկական ժամանակ» օրաթերթի ֆեյսբուքյան էջում։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս գալով զորամասից հայտնել է, որ խմբավորումը ի սկզբանե պատանդ էր վերցրել 8 ոստիկանի, սակայն նրանցից մեկի ճնշման կտրուկ տատանման պատճառով շտապօգնություն է կանչվել, եւ նա հոսպիտալացվել է:
Փաշինյանը տեղեկացրել է, որ խմբավորման անդամներից մեկը հրազենային կամ բեկորային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Պատգամավորը նրան տեսել է գլուխը վիրակապած վիճակում:
Զինված հարձակման մասնակիցները իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են, որ պահանջել են իրենց մոտ բերել Ժիրայր Սեֆիլյանին, ով կբանակցի իշխանությունների հետ:




