
Նիցցայի ահաբեկչի հետ շփված երեք մարդ է ձերբակալվել ֆրանսիական իրավապահների կողմից՝ հայտնում է «Ռոյթերը»։
«Այդպիսով՝ ձերբակալվածներն արդեն հինգն են»,- հայտնում է ITELE հեռուստակայանը։ Ձերբակալվածների մեջ է նաեւ ահաբեկչի նախկին կինը։ Այլ տեղեկություններ ձերբակալվածների մասին չկա՝ նշում է ՏԱՍՍ- ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14- ին ֆրանսիական Նիցցայում ահաբեկիչը բեռնատար մեքենայով մխրճվել էր տոնական հրավառությանը հետեւող մարդկանց բազմության մեջ, որի հետեւանքով զոհվել է 84, վիրավորվել մոտ 200 մարդ։




