
Ղարաբաղյան հակամարտությունը քննարկվելու է Բաքվում. պաշտոնական այցով Ադրբեջան է մեկնում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ադրբեջանցի պաշտոնակցի հետ բացի ղարաբաղյան հակամարտությունից կքննարկի նաև տարածաշրջանում ու աշխարհում տիրող իրավիճակը:




