
լուսանկարը՝ «Ռոյթերի»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած մարդատար գնացքների բախման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ:
Աղետը տեղի է ունեցել Բարի նահանգում, որտեղ երկու ուղեւորատար գնացքներ բախվել են իրար։ La Repubblica պարբերականի տվյալներով՝ զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակները վիրավորվել են։ Նախնական վարկածի համաձայն՝ վթարի պատճառը մարդկային գործոնն է։




