Միջազգային

Մերկել.Բոլորս ուզում ենք լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ

Գերմանիայի կառավարությունը «առավելագույն ջանքերն»  է գործադրում  Ուկրաինայի արեւելքում հակամարտության լուծման համար եւ ձգտում է այնպիսի գործարք կնքել, որը կհանգեցնի հակառուսական պատժամիջոցների չեղարկմանը։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Bloomberg–ը։

Կանցլերը հիշեցրել է, որ շատերն են ուզում չեղարկել հակառուսական պատժամիջոցները։ Նա հավելել է, որ նույնպես կցանկանար դա։ «Մենք բոլորս ուզում ենք լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ»,– ասել է նա։

Մերկելը վստահեցրել է, որ կառավարությունը առավելագույն ջանքերն է գործադրում  Ուկրաինայի արեւելքում հակամարտության լուծման համար։

Կարդացեք նաև

Back to top button