
Մոսկվան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն Անկարայի հետ հարաբերությունները հնարավորինս արագ վերականգնելու համար՝ այսօր ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք խոսել ենք, որ չենք դադարեցնում մարդկանց, ժողովրդի հետ կապերը, մենք չենք դադարեցնում տնտեսական կապերը, չնայած հիանալի գիտակցում էինք, որ քաղաքական սառեցումն անմիջականորեն ազդելու է տնտեսության վրա: Անկարան պետք է դա ավելի շուտ աներ։ Բայց կրկնեմ՝ լավ է ուշ, քան երբեք: Մենք ընդունել ենք այդ ներողությունը»,- ասել է նա:




