ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ պաշտոնապես իր աջակցությունն է հայտնել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հյուսիսային Կարոլինայի Շարլոթ քաղաքում տեղի ունեցած նախընտրական հավաքի ժամանակ Օբաման ասել է. «Ես այսօր այստեղ եմ գտնվում, որովհետև հավատում են Հիլարի Քլինթոնին: Ես ուզում եմ, որ դուք ընտրեք նրան ԱՄՆ հաջորդ նախագահ»:
Նախագահի պնդմամբ, Քլիթոնը «եղել է հիանալի պետքարտուար»: «Իմ հավատը Հիլարի Քլինթոնի նկատմամբ միշտ պարգևատրվել է»,- ասել է Օբաման:
Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին:




