Միջազգային

Հուլիսի 1- ից սկսվում է ռուս- թուրքական ուղիղ երկխոսությունը՝ հայտարարել է Չավուշօղլուն

Հուլիսի 1- ից կսկսվի ուղիղ երկխոսությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ՝ թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլեթ Չավուշօղլուն՝ նկատի ունենալով Սոչիում տեղի ունենալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ «Հուսով եմ Լավրովի հետ բոլոր հարցերը քննարկել բարեկամական մթնոլորտում»,- նրա խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։

Չավուշօղլուն նշել է, որ Մոսկվան եւ Անկարան երեք չեն դադարեցրել երկխոսությունը Սիրիայի հարցում՝ անգամ «տարաձայնությունների» ժամանակ։ Ըստ նրա՝ Թուրքիան եւ Ռուսաստանը ջանքեր են գործադրում այդ թվում նաեւ Սիրիայի հարցում դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ։ «Անկարան քանիցս հայտարարել է, որ Սիրիայում հակամարտության կայուն կարգավորման համար կարեւոր է Ռուսաստանի եւ Իրանի դերը։ Այս դիրքորոշումը չի փոխվել նաեւ միջադեպից հետո, որը տեղի ունեցավ անցած տարվա նոյեմբերի 24- ին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Կարդացեք նաև

Back to top button