Միջազգային

«Ինջիրլիքը» շրջափակված է. Թուրքիան ԱՄՆ- ին արգելել է հարվածներ հասցնել ԻՊ- ին

Թուրքիայում «Ինջիրլիք» ռազմաբազան շրջափակված եւ անջատված է էներգահամակարգից՝ հայտնում է CNN Turk- ը։ Հեռուստակայանը տեղեկացնում է, որ Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության տվյալներով, տեղական իշխանությունները փակել են բազա մուտքն ու ելքը։ Հյուպատոսությունը ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել ռազմակայան այցերը՝ մինչեւ դրա աշխատանքի նորմալ ռեժիմի անցնելը։

The New York Times- ը գրում է, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ- ին եւ նրա դաշնակիցներին արգելել են Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման դիրքերի հարվածնել հասցնել։ Ավելի ուշ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցչիները հայտնել են, որ Սիրիայում ահաբեկիչների դիրքերին հարվածները դադարեցվել են։

Թերթի համաձայն՝ Վաշինգտոնն այժմ Անկարայից բացատրություններ է սպասում։

Back to top button