Հասարակություն

Գյուղնախարարը թույլատրել է անվճար խոտհունձ անել՝ պատճառը հրդեհի վտանգն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր
գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց  արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:

Միևնույն ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կոչ է անում ազգաբնակչությանը խոտհնձի աշխատանքներն իրականացնելիս խստիվ պահպանել անվտանգության կանոնները` հիշեցնելով, որ արգելվում է անտառային տարածքներում
1/ Կրակ վառել
2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
3/ Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված
ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին  վնաս պատճառելու համար»,- ասված է գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button