
Սողանքավտանգ իրավիճակի և գետի վարարման պատճառով Վերին Լարսի անցակետի աշխատանքի դադարեցումից հետո այնտեղ կուտակվել են դեպի Ռուսաստանի ուղեւորվող բեռնատարները։ Այժմ «Սպայկա» ընկերությունը կազմակերպական հարցեր է լուծում, որպեսզի կարողանան ապահովել հայկական ապրանքների արտահանումը լաստանավերի միջոցով, «Ռադիոլուրին» հայտնել է ընկերության նախագծերի բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։
Առաջին բեռնափոխադրումը կիրականացվի հունիսի 25-ին երկու ուղղություններով: Առաջարկվում է արտահանողներին օգտվել վերոնշյալ այլընտրանքային ուղուց, որը շուրջ 300 կմ-ով կրճատում է ընդհանուր ճանապարհը:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Սպայկա» ընկերություն` 010 444470, 060 704444 կամ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` 055 541 968 հեռախոսահամարներով։




