Միջազգային

Էրդողանն էլ է ուզում ԵՄ հարցով հանրաքվե կազմակերպել

«Եվրամիությունը Թուրքիային չի ընդունում իր կազմում, քանի որ մեր երկրի բնակչության մեծ մասը մահմեդական է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում՝ սուլթան Մեհմեդի համալսարանում։

Ըստ «Անադոլու» գործակալության՝ Էրդողանն ուշադրություն է հրավիրել Բրիտանիայում անցկացվող հանրաքվեի վրա։ «Թուրքիային ազդանշան են ուղարկում, թե Անկարան չի կարող ԵՄ անդամ դառնալ մինչեւ երրորդ հազարամյակը։ Դեւիդ Քեմերոնն (ՄԹ վարչապետ. խմբ.) անձնական հանդիպումներում լրիվ ուրիշ բան է ասում։ Հակառակը՝ ասել է, որ Լոնդոնը գտնվում է Անկարայի կողքից։ Ի՞նչ է եղել։ Կտեսնեք, Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ- ում»,- ասել է նա։

Թուրքիան սպասում է ԵՄ անդամակցությանը 1963 թվականից։ «Մի անհանգստացեք, մենք բրիտանացիների նման կվարվենք։ Կկազմակերպենք հանրաքվե եւ ժողովրդին կհարցնենք… Ես ԵՄ ներկայացուցիչներին բաց ասում եմ՝ կամ բաց ասեք, որ չեք ընդունի մեզ ԵՄ, կամ ավարտեք բանակցային գործընթացը»,- ասել է Էրդողանը։

Back to top button