
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերություններն սկսում են ծիրանի մթերումներ:
Հունիսի 22-ից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում:
Հունիսի 23-ից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ ք. Երևան, Շարուրի 37 հասցեում, հունիսի 24-ից՝
«Եվրոթերմ» ՓԲԸ-ն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:




