

Բարձրակարգ գիտնականն ու հայրենանվեր մտավորականն արցախյան շարժման տարիներին ազատատենչության բնատուր մղումով դարձել էր նաև ինքնուս ռազմական գործիչ։ Հայոց ոգին էր, որ խտացավ և անպարտելի ուժ դարձավ իր իսկ ստեղծած «Անախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական զույգ կառույցներում։ Լեոնիդ Ազգալդյանը արժանապատվորեն իրագործեց նախասահմանված իր բաժին գործն ու 1992 թվականի հունիսի 21- ին կնքեց մահականացուն, երբ 50 տարեկան էր։
«Սա Հայաստանն է և վերջ», ահա այսքան կտրուկ, այսքան վճռական էր նրա խոսքն ու կեցվածքը, որը և նվիրյալ գործ դարձրեց։ Առաջիններից էր, որ հասկաացավ՝ պարտեարզման անխուսափելի է, և Արցախը ոչ ոք հենց այնպես չի վերադարձնի, եթե չազատագրենք։ Հենց այդ ժամանակ էլ հեռացավ հարթակում կուրծք ծեծողներից ու ֆիզիկոսի իր գիտելիքները որոշեց ներդնել ավելի լուրջ գործերի մեջ։
Ավելի ուշ ղեկավարում էր Աշոտ Նավասարդյան նախաձեռնությամբ ստեղծված «Անկախության բանակը», այնուհետև իր իսկ նախաձեռնությամբ կազմավորված «Ազատագրական բանակի անփոփոխ ղեկավարն էր մինչև զոհվելը: Անթերի ղեկավարելով հաղթանակով ավարտված 27 ռազմական գործողություն՝ նա օտարի տիրապետությունից ազատագրեց հայկական հողերը։ Խստապահանջ, կարգապահ, ամենօրյա չափազանց դժվար զորավարժությունների շնորհիվ մարտական լուրջ պատրաստվածություն ձեռք բերող նրա մարտիկները առաջինն էին դադարել ֆիդայի լինելուց ու դարձել իսկական զինվոր»,- հիշում է Լեոնիդ Ազգալդյանի մարտական ընկերը՝ «Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը:
«Ինչպես Զանգեզուրի համար ենք պարտական Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրման համար»,-բազմիցս նշել ու այսօր շարունակում է կրկնել նրա մարտական ընկերը։ Լեոնիդ Ազգալդյանը երկար ժամանակ Շահումյանում ու Մարտակերտում ապրող տասնյակ հազարավոր հայ մարդկանց հույսն ու հավատն է եղել։ Իր ողջ ռազմական գործունեության ընթացքում 27 ռազմական գործողություն է ծրագրել և իրագործել, նվազագույն կորուստներով: «Նրա կենդանության օրոք ազատագրական բանակն ունեցել է ընդամենը վեց զոհ»,-արձանագրում է Գագիկ Գինոսյանն ու ու հավելում. Ազգալդյանի համար չափազանց թանկ էր յուրաքանչյուր զինվորի կյանքը:
Գեներալ Արկադի Տեր Թադևոսյանը Ազգալդյանի միսին մի առիթով ասել էր.«Երբ նոր էինք ծանոթացել, ես համոզված էի, որ գործ ունեմ լուրջ ռազմական կրթություն ստացած անձնավորության հետ, իսկ իրականում Լեոնիդը լազերային ֆիզիկայի մասնագետ էր, գիտնական, ում ռազմական գործիչ էր դարձրել միայն ու միայն արցախյան պատերազմը, չնայած մինչ մարտի դաշտում հայտնվելն էլ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում բարձրակարգ գիտնականն իր բուն մասնագիտությունը ևս լիուլի ծառայեցրել էր ու շարունակում էր ծառայեցնել հայոց բանակին։
Գիտնականի ուշիմությունն ու բծախնդրությունը ակնհայտն էր նաև նրա ռազմական ձեռագրում։
«Լեոնիդ Ազգալդյանին երբևէ ճանաչած, նրա հետ շփված բոլոր ընկեր, ծանոթ և բարեկամները մի շատ էական բանում միաբերան համակարծիք են. օժտված լինելով անբացատրելի բնատուր տաղանդով, նա մշտապես և ամենուրեք առաջնորդ էր, անվիճելի գերազանցություն»։
Մատական ընկերները նաև նշում են, որ նրա հայտնված միջավայրում միշտ մարդկային բարձրաժեք մթնոլորտ էր ձևավորվում։ Կարողանում էր աննկատելիորեն գործի դնել մարդկանց, և նրանցից ամեն մեկն իր ոլորտում միանգամայն գործուն ու պատասխանատու էր դառնում։ «Նրա ստեղծած բանակն ու զինվորը կատարյալ էին, դա ոչնչի հետ համեմատել չի կարելի:
Ինչպես հիշեց Գինոսյանը, երբ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցազրույցի ընթացքում հարցրել է ՝ «ինչ գույն ունեք» (ասել է թե՝ որ կուսակցությանն եք պատկանում), հրամանատարը ծնկի է եկել, մի բուռ հող է վերցրել ու ասել.«Ահա իմ գույնը»։ Լեոնիդ Ազգալդյանի զինակից ընկերը համոզված է, որ այսօրվա սերնդից դեռ ծնվելու են «մի քիչ մոնթեներ, մի քիչ լեոնիդներ, մի քիչ նժդեհներ, մի քիչ..», ովքեր հաղթելու են գալիք պատերազմներում։ Սակայն այսօրվա սերունդը դեռ իր հերոսներին արժևորելու խնդիր ունի:
+++
Ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942թվականին Թիֆլիսում: 1947 — 1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ.ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղիցհետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետըև այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկամասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդականտնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ ևկառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրություններիավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել էՊետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրականմիավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայաններիհամամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգայինծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։ Ղարաբաղյանշարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել էազգային—ազատագրական պայքարին, գործուն դեր է ունեցել ազգի սրբազան իղձերն ուարժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելուոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»ի հրամանատարությունը,կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը,մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկմայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրելխորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։ Ազգալդյանը հետագայումիր ճակատագիրն ամբողջությամբ և վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ,սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ Արցախի ազատամարտիննոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին,նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայնՀայաստան—Արցախ—Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդիգոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչևիր կյանքի վերջը։
Ազգալդյանը իր մահկանացուն է կնքել 1992 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում,Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտականխաչ» առաջին աստիճանի շքանշանով։




