Քաղաքական

Արցախը ակնկալում է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն անցնի Վիեննայի տրամաբանությամբ

mariapapyan

Պուտին- Սարգսյան- Ալիեւ այսօրվա հանդիպումից Արցախի ակնկալիքն է, որ դրանք շարունակվեն Վիեննայի հանդիպման տրամաբանությամբ՝ «Ռադիոլուրին» ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Նա մասնավորապես կարեւորել է շփման գծում վերահսկման մեխանզմների ներդրումը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ «Մենք գտնվում ենք այդ գործըթացի ամենասկզբնական փուլում։ Ադրբեջանը, կարծում եմ, մի կողմից ասելու,  որ կողմ է, մյուս կողմից՝ գործնականորեն տապալելու է բոլոր նախաձեռնությունները»։ Որպես Ադրբեջանի նման քաղաքականության վկայություն ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է հարեւան երկրում անցկացվող զորավարժությունները։ Այն, որ Բաքուն առանց ծանուցման զորավարժություններ է անցկացնում միջազգային հանրության համար ահազանգ պետք է լինի՝ ասել է Դավիթ Բաբայանը։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

Կարդացեք նաև

Back to top button