Միջազգային

Պեսկով. Ասադի տապալումը տարածաշրջանում քաոս կառաջացնի

Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի վերացումը կարող Է տարածաշրջանը ներքաշել լիակատար քաոսի մեջ՝ ասել է  Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ՝ մեկնաբանելով Բարաք Օբամային ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցների հղած նամակի վերաբերյալ ԶԼՄ-ների տեղեկատվությունը (մանրամասները՝ այստեղ):

«Ամեն դեպքում՝ ուրիշ երկրում իշխանության բռնի տապալման կոչերը հազիվ թե ընդունելի լինեն Մոսկվայում: Բացի այդ, այս կամ այն ռեժիմի վերացումը դժվար թե նպաստի ահաբեկչության դեմ պայքարի հաջող ընթացքին: Դա կարող Է տարածաշրջանը ներքաշել լիակատար քաոսի մեջ»,-հայտարարել է Պեսկովը:

Կարդացեք նաև

Back to top button