
ԱՄՆ պետդապարտամենտի հինգ տասնյակ աշխատակիցներ, այդ թվում՝ առանցքային պաշտոնյաներ, ստորագրել են ծառայողական փաստաթուղթ՝ բողոքելով նախագահ Բարաք Օբամայի՝ Սիրիայում իրականացրած քաղաքականության դեմ։ Նրանք կոչ են արել «նպատակամղված ռազմական հարվածներ» հասցնել նախագահ Բաշար Ասադի ուժերին։
Դիմումում ամերիկացի դիվանագետները պնդում են, որ Սիրիայի գործող վարչակարգի տապալումը «Իսլամական պետությանը» հաղթելու միակ ուղին է։ Նամակի մասին գրում է The Wall Street Journal- ը։
Պետդապարտամենտի նախկի մի աշխատակից պարբերականին հայտնել է, որ գերատեսչության աշխատակիցների մոտ այլընտրանքային տեսակետն Օբամայի վարչակազմի համար անհարմարություն է ստեղծում։
Նամակի հեղինակները պնդում են, որ ԱՄՆ կորցնում է Սիրիայում մեծամասնություն կազմող սունի բնակչության շրջանում իր պոտենցիալ դաշնակիցներին ԻՊ սունիական խմբավորման դեմ պայքարում այն ժամանակ, երբ Ասադն ու նրա ալավիական շրջապատը շարունակում է ռմբակոծել խմբավորման դիրքերը։
Դիվանագետները կարծում են, որ Ասադի գործողությունները կասցնելու Վաշինգոտնի անկարողությունը սունիների շրջանում մեծացնում է ԻՊ գրավչությունը՝ անգամ նրանց ռազմական անհաջողության պայմաններում։




