ՄիջազգայինՍպորտ

Ֆրանսիացի ոստիկանները բռնել են ռուս լրագրողներին

arammanukyan

Ֆրանսիացի իրավապահները պահել են Եվրո 2016- ը լուսաբանող ռուս լրագրողների յոթ հոգանոց խմբին՝ նրանց հավատարմագրումը ստուգելու համար, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Միջադեպը տեղի  ունեցել Լիլիում, որտեղ Ռուսաստանի հավաքականն այսօր ուժերն է չափելու Սլովակիայի ընտրանու հետ՝ հայտնում է ՏԱՍՍ- ը։ Ստուգումը իրականացրել են 15 ոստիկաններ, այն տեւել է 15-20 րոպե։ «Իզվեստիա» թերթի թղթակիցը, որը եղել է լրագրողների խմբում, հայտնում է, որ իրենց պահել են այն պահին, երբ նկարահանել են անգլիացի երկրպագուների հարձակումը ռուսների վրա։

Ինչ վերաբերում է նախորդ օրը կայացած առաջնության 1- ին տուրի վերջին հանդիպումներին՝ գրանցվել են անակնկալներ։ Հունգարիան հաղթել է Ավստրիային, իսկ Իսլանդիան հավասար պայքար է մղել Պորտուգալիայի դեմ։ Առաջին 12 հանդիպումներում գրանծվել է 23 գնդակ։

Կարդացեք նաև

Back to top button