

Սիրայում տիրող իրավիճակն ու մասնավորապես հյուսիսում՝ Լաթաքիայում և Հալեպում ծավալվող գործողություններն են այսօր վերլուծել արաբագետներ Արմեն Պետրոսյանն ուՍարգիս Գրիգորյանը: Արաբագետները թուրքական ձեռագիր են տեսնում, մասնավորապես քրդական ու հայկական թաղամասերի դեմ ուղղված գործողություններում:
Փետրվարին Սիրիայում հաստատված հրադադարը փասատացիորեն չի գործում: Ըստ արաբագետ Արմեն Պետրոսյանի, դա ընդամենը հակակառավարական ուժերի կողմից օգտագործվեց ինքնակազմակերպվելու և հատկապես հյուսիսում նոր գրոհներ կազմակերպելու նպատակով: Վերջին 10-15 օրերի ընթացքում ռազմական ակտիվ գործողություններ են ծավալվել Լաթաքիայում և Հալեպում, որտեղ ռմբակոծվում են նաև հայկական թաղամասերը։
Արաբագետ Արմեն Պետրոսյանը թուրքական ձեռագիր է տեսնում, մասնավորապես, քրդական ու հայկական թաղամասերի դեմ ուղղված գործողություններում: Ըստ նրա, ռուսական օդուժի բացակայության պայմաններում Թուրքիան նպատակների իրականացման ազատություն է ստացել: Չի բացառում, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը ևս հայկական թաղամասերը թիրախավորելու առումով իր որոշակի դերն է կատարել։
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում Թուրքիան Սիրիայում կգնա միակողմանի ռազմական գործողությունների , հատկապես եթե քրդական դիրքերը էլ ավելի ամրապնդվեն, ինչը Թուրքիայի գլխավոր մատահոգությունն է։
Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ իրականացվող ռազմական գործողությունները թույլ են տալիս, որ խմբավորումը կտրվի Թուրքիայի հետ սահմանից: Գաղտնիք չէ, որ այդ սահմանից էր գալիս «Իսլամական պետության»ն ուղղված մարդկային, ֆինանասական ու ռազմական աջակցությունը: Սարգիս Գրիգորյանը խմբավորման դեմ հյուսիսում ծավալվող գործողությունները կարևորում է նաև նրանով, որ ԻՊ-ը մղվում է դեպի անապատ, որտեղ չի կարող պատսպարվել բնակչության թիկունքում ու նրա դեմ ռազամական պայքարն առավել արդյունավետ կարող է իրականացվել։




