Միջազգային

ԵԱՀԿ ԽՎ նախագահի հայտարարությունը՝ Ստամբուլի ահաբեկչության վերաբերյալ

ԵԱՀԿ ԽՎ նախագահ, Իլկա Կաներվան հունիսի 7-ին հայտարարություն է հրապարակել Ստամբուլի կենտրոնական զբոսաշրջային թաղամասում մեքենայի պայթյունի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է տարածել ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությունը:

Կաներվան դատապարտել է Թուրքիայում իրականացված հերթական ահաբեկչությունը, որը 11 մարդու կյանք է խլել:

«Չափազանց տարածված այս անխնա բռնության համար ոչ մի արդարացում չկա: Ես հույս ունեմ, որ մեղավորներն անմիջապես կպատժվեն»,-ասել է նա:

ԵԱՀԿ ԽՎ նախագահն իր ցավակցություններն է հայտնել զոհվածների ընտանիքներին. «Մենք բոլորս պետք է կրկնապատկենք մեր ուժերը, որպեզի դուրս հանենք ահաբեկչության չարիք մեր երկրներից»:

Back to top button