
«Առյուծ զինվորների թիմ» անվամբ թուրքական հաքերային խումբը կոտրել է Գերմանիայի «Միություն-90/Կանաչներ» կուսակցության համանախագահ, Ջեմ Օզդեմիրի անձնական կայքը՝ հայտնում է Ermenihaber- ը։
Օզդեմիրը վերջերս Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևի ակտիվ համահեղինակներից է: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Haberturk» լրատվական կայքը, հաքերների նշյալ խումբը սոցցանցերում հայտարարություն է տարածել, որ շարունակելու է կիբեռհարձակումները Օզդեմիրի դեմ:
Բանաձևի ընդունումից հետո Օզդեմիրը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչից հետո անվտանգության նկատառումներով գերմանական ոստիկանությունը Օզդեմիրի, նրա ընտանիքի և բնակարանի նկատմամբ հսկողություն է սահմանել:




