

Մայիսի 28-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Black Sea Cup 2016 բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Հունաստանից, Թուրքիայից և այլ երկրներից: Հայաստանը ներկայացնում էր երկրի հավաքականը` 5 մարզիկների մասնակցությամբ, իսկ պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը: Մրցաշարից հայ մարզիկները բերել են 4 մեդալ, որից 1-ը ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ: Դասական բոդիբիլդինգում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը, բոդիբիլդինգում`Լևոն Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, Men`s Physique մարզաձևում Գևորգ Թութունջյանն ու Առաքել Ջեյրանյանն արծաթ ու բրոնզ են նվաճել:
Հունիսի 4-ին էլ Հայաստանում կանցկացվի դասական բոդիբիլդինգի և ֆիտնես բիկինի համահայկական բաց առաջնությունը, որը տեղի կունենա Պոլիտեխնիկական ինստիտուտի նիստերի դահլիճում ժամը 15-ին: Արդեն ավանդական դարձած մրցաշարն անցկացվում է տարին 2 անգամ և Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատել է, որ հետաքրքրությունն այս մարզաձևի նկատմամբ տարեց տարի աճում է:
Գեւորգ Հակոբյան. Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահ




