Հասարակություն

Բաբաջանյան, Նժդեհ.արձանների շուրջ թեժ քննարկումները շարունակվում են

alisagevorgyan
Վերջին օրերին Երեւանում տեղադրված ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի եւ Գարեգին Նժդեհի արձանների շուրջ թեժ  քննարկումները չեն հանդարտվում:  Մարշալ Բաբաջանյանի արձանը ոմանք համեմատում են գերզմանանոցի հուշարձանի հետ, Նժդեհի արձանը շատերին Պետրոս առաջինին է հիշեցնում: Ինչով է պայմանավորված հանրային դժգոհությունը, ինչու հայ  զորավարների արձաններն այսպիսի դժգոհությամբ ու սվիններով ընդունվեցին: Գուցե կան այլ տեսակետներ: 

 

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը  սկսում է ԽՍՀՄ մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանից: Քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի անդամը հիշում է արձանի անցած մրցութային երկար ու բարդ ճանապարհը: Թոքմաջյանը ևս մասնակցել է մրցույթին, ցանակացել է Բաբաջանյանին ներկայացնել իսկական ղարաբաղցի զինվորականի կերպարով, ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել: Հետո էլ իմացավ, որը գործը հանձնարարվել է քանադակագործ Համլետ Մատինյանին, ում ճանաչում էր և բավականին լավ կարծիք ուներ նրա մասին:

Բազկաթոռին բազմած թոշակառու Բաբաջանյանy,  ըստ Թոմաջյանի, հեռու է երիտասարդությանն օրինակ ծառայող հզոր զինվորականի կերպարից:

Լևոն Թոքմաջյանը  չի ցանկանում դատավորի դեր ստանձնել, քանի որ արվեստում, ինչպես ասում է, ժամանակն է դատավորը և սարը հեռվից է երևում:  Հիշում է, թե ժամանակին ինչպես էր քննադատվում իր «Գևորգ Չաուշը», իսկ հետո համակերպվեցին: Ասում է, որ քարկոծված քանադակների հարցում հիմնականում այդպես էլ լինում է, կամ համակերպվում են  կամ էլ՝ մոռանում դրանց մասին: «Արձանը դժվար բան է, աշխարհում երբեք լավ արձաններ չեն դրվում, այսինքն՝ որպես կանոն, մասնավորապես հայտնի մարդկանց արձանները, գրեթե միշտ քնադատվում են» :

 

 

«Գարշում եմ սովետական բառից, գարշում եմ կոմունիստներից ու այն մնացուկներից, ինչ նրանք թողել են մեզ». վերը հնչած տեսակետին գրեթե նույնությամբ համընկնում է դրամատուրգ Վահրամ Սահակյանի տեսակետը, ում գնահատակաը երկու արձանների վերաբերյալ հետևյալն է՝ դպրոցական խմբակի մակարդակով արված գործեր:

«Հայտնի մարդկանց արձաններ դնում էին միջնադարում, իսկ միջնադարը վաղուց ավարտվել է»,-ասում է վահրամ Սահակյանը:

Կարդացեք նաև

Back to top button