ԿարևորՄիջազգային

Դեպարդիեն ռուսերեն կսովորի

Ժերար Դեպարդիեն սիրում է Ռուսաստանը և մտադիր է սովորել ռուսերեն։ Հանրահայտ դերասանը դրա մասին գրել է իր նամակում, որից որոշ հատվածներ  հրապարակել է ֆրանսիական մամուլը:
Հրապարակումները հայտնվել են, երբ հայտնի է դարձել, որ դերասանին ռուսաստանյան քաղաքացիություն է տրվել:
«Այո, ես հարցում եմ արել անձնագիր ստանալու նպատակով և ուրախ եմ, որ այն ընդունվել է», — գրել է Դեպարդիեն:
Դերասանի խոսքերով՝ նա «սիրում է Ռուսաստանը», այդ երկրի մշակույթը, պատմությունը, մտածելակերպը: Նամակում նա հիշում է, որ իր կոմունիստ հայրը մշտապես մոսկովյան ռադիո է լսել:
«Ռուսաստանն այն պետությունը չէ, որի վարչապետը կարող է իր երկրի քաղաքացուն խղճուկ մարդ անվանել»,-նշել է դերասանը՝ ակնարկելով Ֆրանսիայի վարչապետին, որի  խոսքերը լրջորեն վիրավորել են Դեպարդիեին:
Իր նամակում ֆրանսիացի կինոդերասանը հասկացնել է տվել, որ Ռուսաստանում ապրելու միտքը իրեն բոլորովին չի վախեցնում: «Իհարկե՝ Մոսկվայում չեմ բնակվի։ Ես նախընտրում եմ գյուղը։ Ռուսաստանում ես հիանալի վայրեր գիտեմ»,- նշել է Դեպարդիեն՝ հավելելով, որ պատրաստվում է ռուսերեն սովորել:

Թողնել պատասխան

Back to top button