

«Հայերին ուզում եմ տեսնել Արաքսի երկու կողմերում: Արաքսը ոչ թե կես, այլ ամբողջությամբ հայկական ու հայ ժողովրդի համար խորհրդանշական գետ է»,-ասում է ամերիկացի երգիչ, 2015-ից նաև ՀՀ քաղաքացի Դանիել Դեքերը: Կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ նրա ստեղծագործական համագործակցության հերթական ծնունդը կոչվում է «Արաքս»: Երգը խմորումների փուլում է, բայց երգիչն ու երգահանն այսօր վստահեցրել են, որ հոկտեմբերին կայանալիք համերգին այն կներկայացվի երևանյան հանդիսատեսին: Դանիել Դեքերի մեծ ցանկությունն է համերգով հանդես գալ նաև Արցախում:
«Այստեղ եմ աջակցելու հայ ժողովրդին՝ իմ ժողովրդին ապրիլյան դեպքերին հաջորդած սթրեսային ու բարդ այս իրավիճակում». Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը թվով 15-րդ անգամ է Հայաստանում, և Հայաստանում է ոչ որպես հյուր ու անձնագրով ՀՀ քաղաքացի: Հայերի մասին խոսելիս, ասում է մենք, ցեղասպանության մեր ցավն ու Արցախի մեր խնդրիը: «Հայ լինելը փիլիսոփայություն է, հոգեվիճակ, դա արյան հետ կապ չունի»,-ասում է ամերիկացի երաժիշտը, ով թողարկել է խտասկավառակ՝ «Ես հայ եմ ընտրությամբ» վերնագրով: Դանիել Դեքերի այցը Հայաստան նաև Արա Գևորգյանի հետ հերթական համագործակցության առիթով է
«Հայերին ուզում եմ տեսնել Արաքսի երկու կողմերում: Գուցե սա էր երգը գրելու հիմնական պատճառը»,-ասում է դեքերը, ում բնորոշմամբ Արաքսը կես հայկական չէ, այն ամբողջությամբ հայկական ու հայ ժողովրդի համար խորհրդանշական գետ է: Երգահան Արա Գևորգյանի տեղեկացմամբ երգը դեռ նախապատրաստմնան փուլում է և հանդիստեսին կներկայացվի հոկտեմբերին կայանալիք համերգին:
Հայկական բովանդակությամբ երգերն ընդգրկված են Դեքերի մշտական երգացանկում, նախատեսված ոչ միայն հայ հանդիսատեսի համար: Ճշմարտությունն ասելու նրա ընտրության առաջ անզոր են թուրքական ճնշումներն ու հետապնդումները: «Ես հետաքրքրված չեմ որևէ ճնշմամբ, ինձ հերիքում է ճշմարտությունը, իսկ դա հետևյալն է ՝ ցեղասպանությունը տեղի է ունեցել, Արցախը հայկական հող է»,-ասում է Դանիել Դեքերը: Հանդիպումն ավարտում է իր բնորոշմամբ՝ ամենաարդիական երգերից մեկով ու նվիրում այն սահմանը պահող հայ զինվորին




