Միջազգային

Թուրքիան սպառնում է ԵՄ- ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կարգելափակի Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հաղթահարմար համար ԵՄ հետ համաձայնագիրը, եթե առաջընթաց չլինի Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ հետ առանց վիզային ռեժիմի անցնելու հարցում։

«Եթե դա տեղի չունեն, ապա Թուրքական Հանրապետության խորհրդարանը չի ընդունի որեւէ որոշում եւ որեւէ օրենք ռեադմիիայի համաձայնագրի շրջանաներում»,- հայտարարել է Էրդողանը Ստամբուլում Մարդասիրական համաշխարհային գագաթաժողովի փակման ժամանակ։

Մարտ ամսին ԵՄ- ն եւ Թուրքիան համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի հաղթահարման սկզբունքները։ Անկարան համաձայնել էր Հունաստան եկած փախստականներին ընդունել՝ ԵՄ- ից ֆինանսական օգնություն ստանալու եւ Թուրքիայի քաղաքացիների համար շենգեն գոտի առանց վիզայի մուտքի հնարավորության դիմաց։

Մայիսին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը կարող է չեղյալ հայտարարվել, եթե Անկարան չկատարի ստանձնած պարտավորությունները։ Այդ պարտավորությունները 72- ն են։

ԵՄ- ն Թուրքիայից մասնավորապես պահանջում է իր հակաահաբեկչական օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշերին։ Մայիսի սկզբին Էրդողանը հայտարարեց, որ իր երկիրը չի փոխի հակաահաբեկչական օրենքը։

Կարդացեք նաև

Back to top button