Միջազգային

Բաքուն այժմ էլ կողմ է Կասպրչիկի գրասենյակի լիազորությունների մեծացմանը

Ադրբեջանը դեմ չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը։«Ադրբեջանը դրանով պայմանավորված պաշտոնական տեսակետ հայտնել է։ Մենք ասել ենք, որ դեմ չենք այդ առաջարկին»,- նշել է Մամեդովը։

Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպումից ընդամենը մեկ օր անց՝ մայիսի 17- ին նույն Մամեդովը հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն դեմ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի լիազորությունների մեծացմանը:

«Անջեյ Կասպրչիկի լիազորություններում առարակայական փոփոխություններ չեն կարող լինել: Հայտարարության մեջ (ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների. խմբ.) նշված է Մինսկի խմբի դիրքորոշումը, մենք այս հարցում որևէ պատասխանատվություն չենք վերցրել մեզ վրա»,- այն ժամանակ հայտարարել էր Մամեդովը։

Կարդացեք նաև

Back to top button