

ԵԱՏՄ-ն մինչեւ հոկտեմբեր նոր մաքսային օրենսգիրք կունենա: Ներկա տնտեսական զարգացումներն են պահանջում արդիականացնել միության շրջանակներում գործող մաքսային կարգավորումները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պարզաբանում է` սա նշանակում է, որ փոխադարձ առեւտրում աստիճանաբար տարբեր գներ ու վաճառքի տարբեր պայմաններ չեն լինի:
Սա վերաբերում է նաեւ նավթի եւ նավթամթերքի շուկային, իսկ էներգակիրների շուկաներն այսօր հատկապես կարեւոր են մեզ համար: Եվրամիությունից կես դար պահանջվեց առեւտրային մոտեցումների միասնականացման համար, հիշում է Թաթուլ Մանասերյանը: Թե ԵԱՏՄ-ից որքան ժամանակ կպահանջվի, ժամանակի հարց է, ասում է ու շեշտում` մինչեւ հիմա դեռ միության անդամ 3 երկրներն իրար մեջ չեն կարողանում այս մասով որոշում կայացնել: Բայց եթե նավթամթերքի միասնական շուկայի ստեղծումը հաջողվի, մյուս ապրանքների առեւտրի գծով ավելի հեշտ կստացվի, վստահ է նա:
Միաժամանակ տնտեսագետը իրատեսական է համարում մինչեւ հոկտեմբեր մաքսային օրենսգրքի մշակումն ու ընդունումը:




