Մշակույթ

Գերմանացի հայտնի ջութակահարը Վարպետության դասեր կանցկացնի հայ երաժիշտների հետ

annanazaryan

«Հայերը տաղանդավոր ազգ են», -ասաց Գերմանիայում նաև հայ ուանողներ ունեցող Կարլսրուհեի բարձրագույն երաժշտական համալսարանի պրոֆեսոր  Լաուրենտ Ալբրեխտ  Բրոյնինգերը, ով Երևանում մայիսի 22-ից- 27-ը վարպետության դասեր կանցկացնի պատանի հայ ջութակահարների ու դաշնակահարների հետ:  Սպասումները մեծ են, քանի որ հայ երաժիշտների հետ շփումը միայն դրական տպավորություն է թողել, ասաց երաժիշտը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, ալտահար Վաչե Հովեյանը կարևորեց  Մշակույթի նախարարության աջակցությամբ գերմանա-հայկական երաժշտական միության գործունեությունը ՀՀ-ում: Նրա ձեւակերպմամբ՝ այն լավագույններից մեկն է:  Բոլոր երաժշտասերներին էլ հրավիրեց բացման համերգին: Այն կկայանա վաղը՝ մայիսի 22-ին, Կամերային երաժշտության տանը: Մուտքն ազատ է:

 

Վարպետության դասերին կարող են մասնակցել տարբեր տարիքային խմբերի երաժիշտներ: Վարպետության դասընթացներ անցածների եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 27-ին:

Կարդացեք նաև

Back to top button