
ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացման նախաձեռնությունը եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նրանց նպատակադրումը, ասված է Շտայնմայերի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակել է ԵԱՀԿ- ն։
Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։
«Այս համատեքստում ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբտ համանախագահող երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի իմ պաշտոնակիցների նախաձեռնությունը, որոնք մայիսի 16- ին անցկացրեցին հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Ես ողջունում եմ երկու նախագահների կողմից հրադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման կրկին ստանձնած պարտավորությունը, ինչպես նաեւ հունիսին բանակցությունների նոր փուլ անցկացնելու մտադրությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Շտայնմայերն ընդգծել է, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունն այս տարի մտադիր է աջակցել համանախագահների աշխատանքը։ «Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննությունների մեխանիզմի ստեղծման ջանքերին։ Մենք նաեւ կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմի ընլայնման ուղղությամբ»,- ասել է Շտայնմայերը։




