Հասարակություն

«Դեղերի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց

lenabadeyan
Հնարավոր է առաջիկայում Հայաստանում դեղերի գները թանկանան: Այսպիսի կանխատեսում այսօր խորհրդարանում արել են մի շարք պատգամավորներ: Նրանց մտահոգությունների հիմքը «Դեղերի մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների փաթեթն է:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախագծի հիմքում տեսել է կոռուպցիոն լուրջ ռիսկեր, Խաչատուր Քոքոբելյանն էլ անհասկանալի եւ անտրամաբանական է համարել արգելքը ԵՄ տարածքում գրանցված դեղերի ազատ մուտքի համար Հայաստան: Ասել է, թե նախատեսվող փորձաքննությունները նոր խնդիրներ կառաջացնեն դեղերի բիզնեսով զբաղվողների եւ որպես հետեւանք դեղերի շուկայի համար:

Խորհրդարանը, սակայն 78 կողմ, 13 դեմ  եւ 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ վերջին ընթերցմամբ ընդունել է վիճահարույց օրինագիծը:

 

Կարդացեք նաև

Back to top button