Հասարակություն

Մ. Տեր- Գուլանյան. Իշխանությունը պետք է խոնարհվի ու համբուրի մեր ժողովրդի ճակատը

annanazaryan

Ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը առողջ է ու հստակ գիտակցում է՝ ինչ ասել է հայրենիք ու այս ժողովրդի ճակատը պետք է համբուրել՝ ասում են մտավորականները: Այս ժողովուրդը իրավունք չունի աղքատ ապրելու՝ շեշտում են նրանք:

 

«Մեր իշխանությունները պետք է խոնարհվեն ու համբուրեն մեր ժողովրդի ճակատը: Այս ժողովուրդն իրավունք չունի աղքատ ապրելու», ասաց գրող, հըրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Այն,  ինչ կատարվեց ապրիլյան  քառօրյա  ռազմական գործողությունների ժամանակ, այս ազգային միասնությունը  հիացնող է: Լավ է, որ Եվրոպայից  փորձում ենք սովորել, սակայն ավելի շատ սովորելու բան ունենք Արցախից՝  կարծում է հրապարակախոսը։ Եվ հոգևոր այս բարձր  մակընթացությունը պետք է պահենք՝ ասաց նա:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը  նույնպես հիացմունքի խոսքեր ասաց հայ զինվորի հասցեին: Նրանք ապացուցեցին, որ իրենք ճիշտ են: Առանց սովորեցնելու հասկացան ինչ է հայրենիքը: «Ոչ միայն հիացած են, այլև ցնցված: Միշտ խոսք էր գնում, որ եթե պատերազմ լինի, ով է գնալու, պարզվեց բոլորն են գնալու»:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի գնահատմամբ էլ՝ ազգը առողջ է, սակայն ճիշտ կառավարում է հարկավոր: Նա լավատես չէ Վիեննայի այսօրվա հանդիպումներից: Ըստ նրա՝ մտնում ենք տատանումների փուլ, ուր պարբերաբար բռնկումներ կլինեն:Իսկ այս օրերին, փորձագետի ձևակերպմամբ, մեծ մեծ խոսացողները  կամ թալանչիներն  են, կամ  գրանտակերներ։

Կարդացեք նաև

Back to top button